Ուկրաինային խոստացված 320 տանկից 50 կմատակարարվի ապրիլին․ Times

18:13 • 19.02.23

Արևմտյան երկրների կողմից խոստացված տանկերի մի մասը Կիևը կստանա ապրիլի սկզբին, փոխանցում է բրիտանական Times թերթը։

«Կիևն ակնկալում է, որ իր կողմնակիցներն ընդհանուր առմամբ մինչև 320 արևմտյան տանկ կուղարկեն, սակայն, ըստ գնահատականների, դրանցից միայն 50-ը մինչև ապրիլի սկիզբը կհասնի ռազմաճակատ»,- հայտնում է թերթը։

Ինչպես գրում է պարբերականը, սա անհանգստացնում է Ուկրաինային ու նրա դաշնակիցներին, քանի որ 50 տանկն էական ազդեցություն չի ունենա ռազմական գործողությունների ընթացքի վրա։

Թերթի փոխանցմամբ՝ առայժմ Մեծ Բրիտանիան առաջին խմբաքանակի շրջանակներում խոստացել է Ուկրաինային մատակարարել չորս Challenger 2 տանկ։ Լեհաստանն աշխատում է 14 հատ Leopard 2 տանկ ներառող ստորաբաժանում ուղարկելու ուղղությամբ, մինչդեռ Գերմանիայի՝ 14 տանկից բաղկացած գումարտակը միայն կիսով չափ է պատրաստ։ Կանադան չորս Leopard 2 տանկ կմատակարարարի, իսկ Պորտուգալիան՝ ևս երեքը, սակայն մարտին։ Բացի այդ, Նորվեգիան նույնպես հայտնել է ութ տանկ մատակարարելու մտադրության մասին, մինչդեռ ևս մի քանի Leopard 2 տանկ էլ նախատեսում է Կիևին փոխանցել Ֆինլանդիան։