ԱՄՆ-ն Բայդենի՝ Կիև չհայտարարված այցից անմիջապես առաջ կապ է հաստատել Ռուսաստանի հետ՝ միջադեպերից խուսափելու համար
ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի Ուկրաինա չհայտարարված այցից անմիջապես առաջ կապ է հաստատել Ռուսաստանի հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
Բայդենի այցից անմիջապես առաջ «հիմնական շփումներ են տեղի ունեցել ռուսական կողմի հետ՝ ապահովելու կոնֆլիկտային իրավիճակների բացակայությունը»՝ փորձելով խուսափել սխալ հաշվարկից, որը կարող է հանգեցնել երկու միջուկային տերությունների միջև ուղիղ հակամարտության։
Բայդենն այսօր չհայտարարված այց է կատարել Ուկրաինայի մայրաքաղաք։ Հայտնի է, որ առավոտյան նա գնացքով ժամանել է Կիև։










