Առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն Ուկրաինայի համար. Գերմանիայի ՊՆ ղեկավար

13:12 • 20.02.23

Առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն Ուկրաինայի համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ առաջիկա շաբաթները որոշ չափով որոշիչ կլինեն»,- ասել է նախարարը՝ պատասխանելով համապատասխան  հարցին։

Պիստորիուսն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ապահովումը որակել  է «առաջնահերթություն»: Նրա խոսքով՝ դրան պետք է հասնել «առաջիկա երեք ամսվա ընթացքում»։