Կոտայքի մարզում Mercedes Sprinter է կողաշրջվել․ Shamshyan.com

22:52 • 20.02.23

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 12։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արմեն Ստեփանյանը Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովսեփ Ա․-ի կողմից ЗИЛ  մակնիշի բեռնատարի կողմից Mercedes-ի  վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։