ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ աշնանը կլքի պաշտոնը

23:56 • 20.02.23

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հաստատել է, որ մտադիր է թողնել իր պաշտոնը 2023 թվականի աշնանը։

Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:

«Այս աշնանը ես հեռանում եմ, վստահ եմ, որ դաշինքն ինձ փոխարինող արժանի մարդ կգտնի»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք նա պատրաստ է մնալ, եթե դաշինքի անդամները խնդրեն, Սթոլթենբերգը պատասխանել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել մի բանի մասին, որը դեռ տեղի չի ունեցել:

«Ես կենտրոնացած եմ Ուկրաինային ՆԱՏՕ-ի օգնություն տրամադրելու վրա»,- ասել է նա։