Նիկոլ Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի հայտնի ստորագրությունը, սեփական մեղքերը քողարկելու միջոց է այս ձերբակալությունը․ Գեղամ Մանուկյան

12:57 • 21.02.23

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը 2018թ-ից սկսած բանակի դեմ հարձակումների շարունակությունն է։

«Իշխանությունը սեփական մեղքերը, հանցանքներն ու դավաճանությունները քողարկելու համար փորձում է թիրախավորել հանրության համար հարգելի անձանց, նախկին ու գործող զինվորականներին, թիրախավորում է անգամ տաբեր երկրների, միայն թե իրենից վանի բոլոր մեղադրանքները։ Այն քաղաքական ուժը, որն իրեն անվանում է «Քաղաքացիական պայմանագիր», գենետիկորեն ատում է բանակլը, այդ ուժի շատ ներկայացուցիչներ նաև իշխանության գալուց առաջ տարիներ շարունակ պայքարել են բանակի դեմ։ Այդ մարդիկ տարիներ շարունակ ծաղրել են ազգ բանակ գաղափարը, հայրենասիրությունը, ազգային գաղափարախոսությունը»,- ասաց պատգամավորը։

Մանուկյանը հիշեցրեց 2018թ-ի Սարդարապատում Նիկոլ Փաշինյանի ելույթը և նշեց, որ այդ ելույթի ուղերձներն ու նրա այսօրվա գործողությունները հակասում են իրար։

«Հայտարում էր, որ տարածաշրջանում ունենք ամենամարտունակ բանակը, հիմա վիզը ծուռ ամեն օր թիրախավորում է ու ասում, որ բանակ չկար, որ կարողանայինք պատերազմը հաղթանակով ավարտել։ Նիկոլ Փաշինայնի և նրա թիմի համար ինչ-որ փուլում տարբեր թիրախներ են ի հայտ գալիս։ Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի ստորագրությունը և նրա դիրքորոշումները»,- ասաց Գեղամ Մանուկյանը։