Իտալիայի վարչապետը ժամանել է Կիև՝ հանդիպելու Զելենսկու հետ

15:00 • 21.02.23

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին երեքշաբթի առավոտյան ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։

Նրա խոսքով՝ այցի շրջանակում Իտալիայի վարչապետը կայցելի Բուչա և Իրպեն:

Սա Մելոնիի առաջին այցն է Ուկրաինա։ Նախօրեին նա այցելել էր Վարշավա։ Մելոնին բազմիցս հայտարարել է իր հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի հարցում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գծին: Նա նաև վստահեցրել է, որ Հռոմը կշարունակի օգնություն տրամադրել Կիևին, այդ թվում՝ ռազմական: