Ճապոնիայում լողափին 1,5 մետր տրամագծով կասկածելի գունդ է հայտնաբերվել
Ճապոնական ոստիկանությունը սահմանափակել է մուտքը դեպի Շիզուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի Էնշուհամա լողափ այն բանից հետո, երբ ափին հայտնաբերվել է մոտ 1,5 մետր տրամագծով կասկածելի գունդ, որը, ենթադրաբար, մետաղից է, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Daiichi TV-ին հղումով։
Գունդը լողափին հայտնաբերել է տեղի բնակիչը, որը ոստիկանություն է կանչել։ Ներկայումս օբյեկտը ստուգում են դեպքի վայր ժամանած մասնագետները։
Գնդի լուսանկարներն ուղարկվել են նաև Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի և առափնյա պահպանության փորձագետներին:










