Պեսկովը ենթադրել է, թե ինչի մասին է լինելու Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին

12:49 • 21.02.23

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դաշնային ժողովին իր ուղերձում Վլադիմիր Պուտինի ելույթի մեծ մասը, ենթադրաբար, նվիրված կլինի Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությանը, դրա  «պատճառների ու անխուսափելիության գնահատմանը»։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ ուղերձը կտևի մոտ մեկ ժամ, գրում է kommersant.ru-ն։