Career City Fest 2K23․ Skill ընկերությունը կյանքի կկոչի տարածաշրջանում և երկրում առաջին կարիերայի ապագայի քաղաքը (տեսանյութ)

17:49 • 21.02.23

2023թ․ ապրիլի 28-ին և 29-ին Skill Event Marketing Company-ի նախաձեռնությամբ կբացվի երկրում և տարածաշրջանում առաջին ու միակ կարիերայի ապագայի քաղաք՝ Career City Fest-ը:

Այստեղ դիմորդները կհանդիպեն իրենց ապագա գործատուներին, ուսանողները կբացահայտեն կրթական ծրագրեր և կստանան արժեքավոր խորհուրդներ, որոնք կօգնեն ուղի հարթել դեպի երազանք, լավագույն ընկերությունները կներկայացնեն իրենց բրենդը և կորպորատիվ մշակույթը:

Միջոցառումը կանցկացվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցումով։

Գրանցումը կբացվի մարտի 10-ին։

Մանրամասները՝ www.careercityfest.am