Զախարովան Զելենսկիի համար «կանխատեսել է» Սաակաշվիլիի ճակատագիրը

09:41 • 21.02.23

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճակատագիրը համեմատել է Վրաստանի՝ ներկայում անազատության մեջ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ճակատագրի հետ։

«Երբ դիտում եք Բայդենի՝ Կիև կատարած այցի ժամանակ իր խնամակալության տակ գտնվող Զելենսկու հետ կադրերը, մի մոռացեք ամերիկյան բոլոր նախորդ նախագծերի ճակատագրի մասին»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

«Սաակաշվիլիի, (Խուան) Գուայդոյի ճակատագիրն այն է, ինչ սպասում է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են վաճառել ամերիկացիներին. անիծված սեփական ժողովրդի կողմից, անպետք, ստիպված  Ամերիկայում ամերիկացի իրավաբանների վրա առատաձեռնորեն ծախսել իրենց երկրների դավաճանության համար ստացած գումարը»,- հավելել է նա։

Նրա խոսքով, բոլորը գիտեն, որ Սաակաշվիլին Արևմուտքի կողմից «մշակված նյութ է» բոլոր տեսակետներից: Զախարովան նաև մեջբերել է ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալների հիման վրա իրականացված Reuters-ի հետաքննությունը, որից հետևում է, որ Սաակաշվիլիի գործով զբաղվում է ամերիկյան Ackerman լոբբիստական խումբը, որի գործընկերներից է Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Մասիմո Դի Անջելոն։

«Սաակաշվիլին վճարում է, որ իրեն չմոռանան Արևմուտքում... Սաակաշվիլին արդեն գրեթե մեկ միլիոն դոլար է ծախսել, որպեսզի նրան ազատեն Թբիլիսիից, փրկեն երախտապարտ հայրենակիցներին արդարադատությունից։ Եվ, մի ուշագրավ դետալ՝ ստացվում է, որ Սաակաշվիլիի փաստաբանները խախտում են օտարերկրյա գործակալների մասին ԱՄՆ օրենքը. նրանք ժամանակին չեն տեղեկացնում օտարերկրյա ֆինանսավորման մասին»,- գրել է Զախարովան։