ԱՄՆ-ն մայիսին կխստացնի միգրացիոն քաղաքականությունը. Politico
Փետրվարի 21-ին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հրապարակել է ներգաղթի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկ. այդ փոփոխություններն արգելում են որոշ անօրինական միգրանտների դիմել ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար: Politico-ի փոխանցմամբ՝ միգրացիոն նոր կանոններն ուժի մեջ կմտնեն մայիսի 11-ից։
Միևնույն ժամանակ, 42-րդ բաժինը, որը ներդրվել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ 2020 թվականին COVID-19 համավարակի ֆոնին, կդադարի գործել։ Այն թույլ է տալիս Նիկարագուայից, Կուբայից և Հայիթիից միգրանտներին արագացված կարգով վտարել ԱՄՆ-ի տարածքից, եթե նրանք անօրինական կերպով հատեն ԱՄՆ-Մեքսիկա սահմանը։
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաների խոսքով՝ ներքին անվտանգության դեպարտամենտի առաջարկներն ուղղված են հարավային սահմանին կարգուկանոնի ապահովմանը։
42-րդ բաժինը ԱՄՆ իշխանությունների կողմից օգտագործվել է միգրանտներին ԱՄՆ-ից հեռացնելու համար ավելի քան 2 միլիոն անգամ: 2022 թվականը մի քանի ողբերգական դրվագների պատճառով Միացյալ Նահանգների համար դարձել է միգրացիոն ճգնաժամի կարգավորման ամենադժվար տարիներից մեկը։










