Ֆրանսիայում աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մահացել է
Ֆրանսիայում Սեն Թոմաս դ'Աքվին ավագ դպրոցի աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա, հայտնում է BFM-ը:
Ուսուցչուհին հարված է ստացել կրծքավանդակին, նրա մոտ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ։
Ինչպես հաղորդում է RTL ռադիոկայանը, ուսուցչուհին մահացել է ստացած վնասվածքներից։
Ըստ ռադիոկայանի՝ 16-ամյա աշակերտը ուսապարկի մեջ դանակ է տարել դպրոց։ Հարձակման ստույգ պատճառները դեռ պարզված չեն, սակայն առաջին հարցաքննության ժամանակ տղան, ըստ ռադիոկայանի, իրավապահներին ասել է, որ «լսել է ձայներ, որոնք նրան ասում էին սպանել ուսուցչին»։










