Երիտասարդը Տելեգրամով թմրանյութ է ձեռք բերել․ նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութի 40 փաթեթ

15:02 • 22.02.23

Փետրվարի 15-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Երևանյան խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, և 39 փաթեթ՝ մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքով:
Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`