Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

09:32 • 22.02.23

Ուկրաինայում առավոտյան օդային տագնապ է հայտարարվել Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Խարկովի մարզերում։ Այս մասին են վկայում ծանուցման մասին պաշտոնական ռեսուրսի տվյալները։

Տագնապի ազդանշանները սկսել են հնչել Երևանի ժամանակով 8:13-ին, հայտնում է gazeta.ru-ն։

Բացի այդ, Զապորոժիեի մարզերի՝ Կիևի իշխանությունների կողմից վերահսկվող հատվածում պայթյուններ են հնչել։