Մոսկվան կոշտ միջոցներ կձեռնարկի Նիդերլանդներում ռուս դիվանագետների թիվը կրճատելու որոշման կապակցությամ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կոշտ միջոցներ կձեռնարկի Նիդերլանդներում Ռուսաստանի դիվանագիտական ներկայությունը նվազեցնելու Հաագայի որոշման կապակցությամբ։ Այս մասին, ինչպես գրում է gazeta.ru-ն, դիվանագետն ասել է փետրվարի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմն արդեն պաշտոնական հայտարարություն է արել «Նիդերլանդների այս առճակատումային քայլի կապակցությամբ»։
«Իհարկե, կձեռնարկվեն միջոցներ, պատասխան քայլեր, պատասխան կոշտ քայլեր։ Դրանց մասին կիմանաք առաջիկայում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ տասնյոթ ռուս դիվանագետ ստիպված կլինի լքել Նիդերլանդների Թագավորությունը՝ երկու երկրներում աշխատող դիվանագետների թիվը հավասարեցնելու Նիդերլանդների որոշման շրջանակներում։










