Պենտագոնը հայտարարել է, որ Abrams տանկերը Կիևին հասցնելու համար կպահանջվի ավելի քան մեկ տարի

23:40 • 23.02.23

ԱՄՆ բանակից կարող է պահանջվել ավելի քան մեկ տարի՝ M1 Abrams տանկերը Ուկրաինային մատակարարելու համար:

Ասել է ԱՄՆ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Քրիստին Ուորմութը․

«Մենք փնտրում ենք տանկերը ուկրաինացիներին հասցնելու ամենաարագ ճանապարհը: Դա շաբաթների հարց չէ: Մեր ուսումնասիրած տարբերակներից ոչ մեկը շաբաթների կամ երկու ամսվա չէ:

Կան ավելի երկար ժամկետներ: Բայց ես կարծում եմ, որ կան տարբերակներ՝ երկու տարուց պակաս, մեկուկես տարուց պակաս: Բայց կրկին, մենք պետք է հաշվի առնենք յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերը», - ասել է Ուորմութը։