Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա

21:21 • 23.02.23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-3-ը կմեկնի Գերմանիա։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Փաշինյանը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ։ Նախատեսվում են նաև այլ հանդիպումներ։