Սիրիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ծանր պահին Սիրիայի ժողովրդի կողքին լինելու համար

15:05 • 23.02.23

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ Մեկդադը Դամասկոսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել հայկական կողմին համերաշխության համար՝ նշելով, որ Արարատ Միրզոյանի այցը տեղի է ունենում ճիշտ ժամանակին: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Ինչպես ընդգծել է Մեկդադը, այս այցը երկու երկրների միջև պատմական և ամուր հարաբերությունների արտահայտումն է, որոնք շարունակաբար զարգանում են՝ ծառայելու երկու ժողովուրդների շահերին։

ԱԳ նախարարը նաև Սիրիայի անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս ծանր պայմաններում սիրիացի ժողովրդին համերաշխություն հայտնելու համար

Նշվում է նաև, որ ավելի վաղ Դամասկոսի միջազգային օդանավակայան էր ժամանել հայկական օդանավը, որը 26 տոննա 600 կգ պարենամթերք և օգնություն էր բերել երկրաշարժից տուժածներին։