Բարելավել է Հայէկոնոմբանկի Fitch Ratings-ի կողմից տրվող վարկանիշը

17:54 • 24.02.23

Fitch Ratings միջազգային վարկանշային ընկերությունը բարելավել է Հայէկոնոմբանկի վարկանշի հեռանկարը «Կայուն»-ից «Դրական»-ի և վերահաստատել արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի B կարգի վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating (IDR)):

«Վարկանշի հեռանկարի բարելավումը պայմանավորված է ՀՀ սուվերեն վարկանշի հեռանկարի բարձրացմամբ, բանկի ակտիվների որակի, շահութաբերության, կապիտալիզացիայի, ֆինանսավորման, իրացվելիության և այլ ֆինանասական ցուցանիշների ակնկալվող կայուն աճով»,-ասված է բանկի հաղորդագրությունում: