ԱՄՆ դեսպանը Արցախից տեղահանվածների հետ ժենգյալով հաց է պատրաստել (լուսանկարներ)

23:03 • 24.02.23

ՀՀ-ում  ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ այսօր դեսպան Քվինը Մեծամորում էր՝ հանդիպելու 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։

Նա զրուցել է տեղահանված ընտանիքների հետ և նրանց հետ միասին ժենգյալով հաց պատրաստել ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությամբ բացված Mets and More Bakery հացաբուլկեղենի արտադրամասում, որն աշխատանքի և վերաինտեգրման հնարավորություններ է ընձեռում 2020թ. Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին:

Դեսպանն իր խորը մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: