Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին

10:18 • 27.02.23

Փետրվարի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ժնևում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, այցի շրջանակներում տեղի կունենան նաև հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: