Մեքսիկայի նախագահը ծառին նստած առեղծվածային էակի լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

11:44 • 27.02.23

Մեքսիկայի նախագահը հանգստյան օրերին սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ է տվել այն բանից հետո, երբ հրապարակել է լուսանկար, որտեղ, իր կարծիքով, ծառի վրա նստած «էլֆ» է, գրում է Daily Mail-ը:

Երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Twitter-ում հրապարակել է փայլուն աչքերով առեղծվածային տեսք ունեցող արարածի լուսանկար, ինչպես նաև Յուկատեկ-Մայա հնագիտական վայրի քանդակների լուսանկարը: Նախագահը նշել է, որ ամեն ինչ շատ առեղծվածային է:

69-ամյա Լոպես Օբրադորը, որն ավելի քան ինը միլիոն հետևորդ ունի սոցիալական մեդիայի կայքում, արագ գրավել է օգտատերերի ուշադրությունը, որոնք սկսել են անխնա ծաղրել նրան իր գրառման համար:

President Andrés Manuel López Obrador on Saturday took to Twitter to post a photo of a mysterious-looking animal with glowing eyes, along with a photo of sculptures from a Yucatec-Maya archeological siteAn 'Aluxe' is a mythological woodland spirit in Mayan culture, similar to an elf. The creatures are invisible but are able to become apparent, according to loreMexico's president sparked a social media frenzy over the weekend after he shared a photo of what he claims is an 'elf' sitting in a tree