Ֆինլանդիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է

19:46 • 28.02.23

ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորների քվեարկությունը հետաձգվել է: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով խորհրդարանի թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությանը, քվեարկությունը կկայանա մարտի 1-ին:

Հաղորդվում է, որ «Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին խորհրդարանը կքվեարկի չորեքշաբթի՝ մարտի 1-ին» տեղական ժամանակով ժամը 14։00-ին։

Ի սկզբանե խորհրդարանականները մտադիր էին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու առաջարկը քննարկել փետրվարի 28-ին, սակայն այդ տարբերակը մերժվել է:

Օրինագիծը վավերացնելու համար խորհրդարանին անհրաժեշտ կլինի ձայների մեծամասնությունը։