«Հաղթանակ» զբոսայգու փառքի ծառուղին նշանավորում է մեր սերն ու հարգանքը դեպի սահմանապահ, այն մեր երախտիքի տուրքն է նրանց. Տիգրան Ավինյան
Սահմանապահը՝ սահմանին կանգնած մեր զինվորը, մեր սրտում միշտ իր հատուկ տեղն ունի։ «Հաղթանակ» զբոսայգու փառքի ծառուղին նշանավորում է մեր սերն ու հարգանքը դեպի սահմանապահ, և այն մեր երախտիքի տուրքն է նրանց: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«2022թ. շինբարեկարգման ծրագրերով համայնքը նախաձեռնել էր Սահմանապահների ծառուղու հիմնանորոգման աշխատանքներ. անցկացվել են արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգեր, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, կանգնեցվել է խորհրդանշական արձան՝ հայ սահմանապահն իր շան հետ:
Հուշակոթողի հեղինակն, ի դեպ, ապրիլյան պատերազմի մասնակից, գեղանկարիչ, քանդակագործ Գևորգ Վահանյանն է»,- գրել է Ավինյանը:










