ՔՊ-ականները ՆԳ նախարարի հետ քննարկել են Հայաստանում իրավակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքները

20:13 • 28.02.23

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ:

Քննարկվել է ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանում իրավակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: