Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը անհայտ պատճառներով դադարեցրել է թռիչքների սպասարկումը
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների սպասարկումը, հայտնել են քաղաքային իշխանությունները:
««Պուլկովո» օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում ինքնաթիռներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թռիչքները հետաձգվում են մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ն
Այդուհանդերձ, ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրի համաձայն, որը հղում է կատարել Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հեռագրին, «Պուլկովո»-ի շրջանում օդային տարածքը փակ է մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 13:20-ը։










