ՌԴ-ն դադարեցրել է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին

21:00 • 28.02.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցության դադարեցման մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՌԴ-ն կասեցնում է իր և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի գործողությունը, որը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում», - ասված է բացատրական գրության տեքստում:

Համաձայնագրին երկրի մասնակցության վերսկսման մասին որոշումը կկայացնի նախագահը։

ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի վերջին պայմանագիրն է միջուկային սպառազինությունների կրճատման մասին։