Խորապես վշտացած եմ Հունաստանում գնացքների բախման լուրից․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Հունաստանի ԱԳ նախարարին

14:20 • 01.03.23

ՀՀ արտաքին գերծերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցակել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին Հունաստանում մարդատար ու բեռնատար գնացքների ողբերգական վթարի կապակցությամբ։

«Խորապես վշտացած եմ Հունաստանում գնացքների՝ տասնյակ մարդկանց կյանք խլած սարսափելի բախման լուրից: Մեր անկեղծ ցավակցությունները զոհվածների հարազատներին և մտերիմներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

Այս ողբերգության պահին Հայաստանը եղբայրական Հունաստանի և նրա ժողովրդի կողքին է»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարն իր թվիթերյան միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ հունական Լարիսա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել երկու՝ բեռնատար և մարդատար գնացքի ճակատ-ճակատի բախում։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 38 մարդ, կան տասնյակ վիրավորներ։