Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ վարորդները հոսպիտալացվել են․ Shamshyan.com

12:23 • 01.03.23

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած BMW մակնիշի և 40-ամյա Ռաֆայել Մխիթարյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Բախման հետևանքով BMW-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։