Մարտի 1-ը չսպիացող վերք է մեր նորագույն պատմության էջերում. Տիգրան Ավինյան
15 տարի է անցել այն օրից, երբ իշխանության և ժողովրդի միջև ստեղծված բաժանարար գիծը վերածվեց անջրպետի: Մարտի 1-ը չսպիացող վերք է մեր նորագույն պատմության էջերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Միաժամանակ, սակայն, այն մեր հանրային քաղաքական ինքնագիտակցության կայացման ծնունդն էր, որը, ի վերջո, մեր երկիրն ուղղեց օրինականության, զարգացման և ժողովրդավարության ճանապարհով:
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութի փողոցների խաչմերուկի մոտ՝ Մանկական այգում, այսօր հանդիսավորապես բացվեց տաղանդավոր քանդակագործ Ալբերտ Վարդանյանի հեղինակած «Ազդեցություն-հակազդեցություն» անվամբ հուշակոթողը՝ նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Սա կարևոր և սպասված իրադարձություն է մեր քաղաքի և երկրի համար, որը խորհրդանշում է անցյալից դասեր քաղելու և նոր ժամանակներ փորձառությամբ մտնելու անհրաժեշտությունը»,- գրել է Ավինյանը:











