Թեհրանն ու Մոսկվան հարաբերությունների զարգացման ոսկե փուլում են. ՌԴ-ում Իրանի դեսպան

12:35 • 01.03.23

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ծրագրում է մարտին այցելել Ռուսաստան, գրում է gazeta.ru-ն:

«Այս այցը Մոսկվա կկայանա այս մարտին»,- ասել է նա:

Բացի այդ, Ջալիլին նշել է, որ այսօր Թեհրանն ու Մոսկվան «հարաբերությունների զարգացման ոսկե փուլում են»։

Նրա խոսքով, Ռուսաստանն ու Իրանը բոլոր ոլորտներում առաջընթաց են զարգանում։