Իսրայելի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել հակակառավարական ցուցարարների ամբոխը ցրելու համար (տեսանյութ)
Իսրայելի ոստիկանությունը սկսել է ջրցան մեքենաներ կիրառել՝ փորձելով ցրել Թել Ավիվում ճանապարհը փակած հակակառավարական ցուցարարների ամբոխը, գրում է cursorinfo.co.il կայքը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ջրի շիթերը թափվում Թել Ավիվի գլխավոր փողոցները շրջափակող ցուցարարների վրա: Իսկ մինչ այդ ոստիկանները խլացուցիչ նռնակներ են նետել և ձիեր օգտագործել՝ ամբոխին հետ մղելու համար:
Ցուցարարները բողոքւոմ են վարչապետ Բենիամին Բեթանյահուի դատական բարեփոխումների դեմ:
כאוס בתל אביב: המשטרה ממשיכה לפזר בכוח את המפגינים ומשתמשת במכת"זית pic.twitter.com/Ctmc0qN2d9
— וואלה! (@WallaNews) March 1, 2023










