Մարդիկ զարմանում են, երբ ասում ենք, որ 40 հազար դոլարով 10 տարում կարելի է բնակարան ունենալ, մենք իրատեսական ենք դարձնելու այդ ծրագիրը․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
«Միացյալ Հայաստան» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։ Tert.am-ը Երևանի հիմանախնդիրներին առնչվող հարցերի շուրջ զրուցել է կուսակցության ցուցակը գլխավորող Երվանդ Թարվեդյանի հետ։
«Մեր քաղաքական ուժը առաջարկելու է Երևանի քաղաքացիներին տնտեսել, մեզ ընտրելով՝ քաղաքացին տնտեսելու է իր գումարները։ Մարդիկ անտրամաբանական են համարում, որ 40 հազար դոլարին համարժեք գումարով 10 տարում կարող են ունենալ բնակարան, բայց դա ամբողջությամբ իրատեսական է»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։
Վերջինս խոսել է նաև Երևան քաղաքում առկա քաղաքաշինական, սոցիալական մի շարք խնդիրների մասին և ներկայացրել, թե ինչ լուծումներ է առաջրարկելու կուսակցությունը դրանք լուծելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։










