Ռուսաստանը չի նախատեսում Ուկրաինայում միջուկային զենք կիրառել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչություն
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Maverick News պորտալին տված հարցազրույցում վստահեցրել է, որ Մոսկվան մտադրություն չունի Ուկրաինայի Զինված ուժերի դեմ միջուկային զենք կիրառել։
«Նախ ասեմ, որ մենք միջուկային դոկտրին ունենք, և այն ասում է, որ մենք առաջինը չենք օգտագործելու միջուկային զենք: Այն կարող է օգտագործվել միայն այն դեպքում, եթե վտանգ լինի Ռուսաստանի գոյությանը»,- ընդգծել է Պոլյանսկին։
«Ես ընդգծում եմ, որ մենք չենք նախատեսում օգտագործել միջուկային զենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում»,- շարունակել է դիվանագետը՝ նշելով, որ «ռազմական տեսանկյունից դա անիմաստ է»։
«Սակայն, դարձյալ, դա կախված է ՆԱՏՕ-ի ներգրավվածության աստիճանից և Ռուսաստանին սպառնացող վտանգի մասշտաբից»,- ասել է Պոլյանսկին։










