Գերմանիայի կանցլերն ասել է, որ Ուկրաինայի թիկունքում խաղաղության բանակցություններ չեն լինի

14:06 • 02.03.23

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ելույթ ունենալով Բունդեսթագում, ասել է, որ խաղաղության համաձայնագիր՝ առանց Ուկրաինայի տեսակետները հաշվի առնելու, չի կնքվի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինացիների գլխի վրայով չենք թռնելու և խաղաղության համաձայնագիր չի լինելու: Անհնար է նաև խաղաղության հասնել, եթե այստեղ՝ Բեռլինում, կոչ արվի «այլևս երբեք չկռվել» և միևնույն ժամանակ պահանջել դադարեցնել զենքի բոլոր մատակարարումները Ուկրաինային», - ասել է կանցլերը:

Նա նշել է, որ եթե Ուկրաինան դադարի պաշտպանվել, ապա դա կլինի ոչ թե խաղաղություն, այլ Ուկրաինայի վերջը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունում «Ռուսաստանը դեռ հույսը դնում է ռազմական հաղթանակի վրա»։

«Սակայն հաղթանակ չի լինի նաև այն պատճառով, որ մենք և մեր գործընկերները շարունակում ենք աջակցել Ուկրաինային», - ասել է Շոլցը։