Նորագյուղ թաղամասի տներից մեկին կից պատը թուլացել է․ առկա է փլուզման վտանգ

18:01 • 03.03.23

Մարտի 3-ին, ժամը 12։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի մոտակայքում առկա է փլուզման վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորագյուղ թաղամասի տներից մեկին կից պատը (մոտ 9 քմ) թուլացել է․ առկա է փլուզման վտանգ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։