Ռուսաստանցի միլիարդատերն առաջարկել է մայրաքաղաքը Սիբիր տեղափոխել

12:35 • 03.03.23

Ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկան վստահ է, որ վաղ թե ուշ Ռուսաստանի մայրաքաղաքը պետք է տեղափոխվի Սիբիր, քանի որ այդ շրջանը գտնվում է երկրի կենտրոնում, իսկ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների, ներդրումների և բնակավայրերի հիմնական հոսքը կլինի Ասիայից։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Ես չեմ ասում, որ հենց վաղը պետք է մայրաքաղաքը տեղափոխել Սիբիր, բայց, այնուամենայնիվ, վաղ թե ուշ դա պետք է արվի», - Կրասնոյարսկի տնտեսական ֆորումում «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է միլիարդատերը:

«Ստացվում է, որ մայրաքաղաքը լինելու է Սիբիրո՞ւմ», - հարցրել են գործարարին:

«Այո, մայրաքաղաքն այստեղ կլինի»,- պատասխանել է նա։

Օլեգ Դերիպասկան նշել է, որ Սիբիրը աշխարհագրորեն գտնվում է Ռուսաստանի կենտրոնում, իսկ Ռուսաստանում ներդրումների հիմնական հոսքը ապագայում կգա Ասիայից։ Նրա կարծիքով՝ Ասիայի հետ բիզնեսի զարգացման հետ կապված շատ հարցեր կարող են լուծվել «տեղում»՝ սիբիրյան տարածաշրջանում։

Աղբյուրը հիշեցնում է, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի մարտի 3-ին, Դերիպասկան, ելույթ ունենալով նաև Կրասնոյարսկի տնտեսական ֆորումում, նույն թեզն էր առաջ քաշել։

«Ես միշտ ասում եմ. դա ուտոպիա է թվում, բայց ինչի՞ն է պետք Մոսկվայում մայրաքաղաքը, եթե մեր բոլոր շահերն Ասիայում են», - այն ժամանակ ասել էր նա: