ԱՄՆ-ում ավտովթարից հետո երկհարկանի շենքը փլվել է վթարի ենթարկված մեքենաների վրա (տեսանյութ)
ԱՄՆ-ում շենքը փլվել է մեքենաների վրա այն բանից հետո, ինչ նրանք միմյանց բախվելուց հետո բախվել են շինության պատին, հաղորդում է New York Post-ը։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 8-ին, սակայն ոստիկանությունը միայն շուրջ մեկ ամիս անց է հրապարակել տեսախցիկի ֆիքսած կադրերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։ Տղամարդը գողացված Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով փորձել է փախչել ոստիկաններից և մեծ արագությամբ հատել է խաչմերուկներից մեկը, երբ տվյալ ուղղության համար կարմիր լույս էր վառվում։ Արդյունքում նրան է բախվել մեկ այլ ավտոմեքենա, ինչի հետևանքով երկուսն էլ կորցրել են կառավարումն ու հայտնվել մայթին՝ բախվելով երկհարկանի շենքի պատին։
ՃՏՊ-ի հետևանքով շենքը մասամբ փլվել է, իսկ մեքենաներն ամբողջությամբ հայտվել են բեկորների տակ։
Հրապարակված կադրերում երևում է, որ մեքենաների բախումից հետո Hyundai-ն հարվածում է մայթով անցնող հետիոտնին։ Հաղորդվում է, որ հետիոտնը, ով Բալթիմորի 54-ամյա բնակիչ էր, հարվածի հետևանքով տեղում մահացել է։
Առևանգված ավտոմեքենայի վարորդը միջադեպից հետո բերման է ենթարկվել։










