Վլադիմիր Զելենսկին Լվովում հանդիպել է Եվրախորհրդարանի ղեկավարի հետ

15:11 • 04.03.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինային առաջնորդի մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ Մեցոլան հայտարարել էր Ուկրաինա իր հերթական այցի մասին:

«Լվովում հանդիպել եմ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ»,- ասված է Զելենսկու թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մեցոլային Ուկրաինային աջակցելու գործում առաջնորդությունը ստանձնելու համար։