Ուկրաինայում 1 օրվա ընթացքում 4-րդ անգամ է օդային տագնապ հայտարարվել
Ուկրաինայի մի քանի շրջաններում մեկ օրվա ընթացքում չորրորդ անգամ է օդային տագնապ հայտարարվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքացիների ահազանգման պաշտոնական ռեսուրսի տվյալներին։
Նշվում է, որ այս պահին տագնապի ազդանշաններ են հնչում Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Պոլտավայի և Խարկովի մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի և ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության՝ Կիևի իշխանությունների կողմից վերահսկվող շրջաններում։










