Բաշար ալ Ասադը մարտի կեսերին կայցելի Ռուսաստան. «Վեդոմոստի»
10:25 • 06.03.23
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մարտի կեսերին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին։
Սպասվում է, որ Սիրիայի ղեկավարը կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Բաշար ալ Ասադի վերջին այցը Մոսկվա տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի կեսերին։
Placeholder










