Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման hամակարգի խափանման պատճառով

14:27 • 06.03.23

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 6-ին՝ ժամը 14։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման hամակարգի խափանման պատճառով։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։