Պուտինը Լուկաշենկոյի միջոցով Սի Ծինփինին որևէ ուղերձ չի փոխանցել. Կրեմլ

14:43 • 06.03.23

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջոցով Չինաստանի իշխանություններին որևէ ուղերձ չի փոխանցել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ առաջիկայում Բելառուսի նախագահի Չինաստան կատարած այցի արդյունքներով Պուտին-Լուկաշենկո զրույց չի սպասվում։

«Դա բացառապես երկկողմանի այց էր։ Առաջիկա օրերին երկու նախագահների շփում չի նախատեսվում»,- ասել է նա։

Ավելի վաղ ճապոնական Nikkei հրատարակությունը հայտնել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Պեկին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցությունների նպատակով, ուղղված է եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ։