Շոյգուն մեկնել է Մարիուպոլ

10:37 • 06.03.23

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Մարիուպոլ և ստուգել ենթակառուցվածքների վերականգնման նպատակով ռազմական շինարարական համալիրի աշխատանքը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մարիուպոլ քաղաքում ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը ստուգել է արդեն շահագործման հանձնված օբյեկտների պատրաստվածությունը և կառուցվող շենքերում ու շինություններում աշխատանքների ընթացքը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում, որը մեջբերում է interfax.ru-ն:

Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Շոյգուն ուղղաթիռով թռնում Մարիուպոլ։

«Սերգեյ Շոյգուին ներկայացվել է ռազմական շինարարների կողմից կառուցված բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը, ԱԻՆ հանրապետական փրկարարական կենտրոնը և 12 հինգհարկանի բնակելի շենքերից բաղկացած նոր միկրոշրջան»,- հայտնել են նախարարությունից։