Հռոմի երկնքում բախվել է Իտալիայի ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ. օդաչուները զոհվել են

16:50 • 07.03.23

Հռոմի երկնքում բախվել է Իտալիայի ռազմաօդային ուժերի երկու գերթեթև ինքնաթիռ. երկու օդաչուներն էլ զոհվել են։ Այս մասին հայտնել է իտալական Repubblica թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել զորավարժության ժամանակ։ Թերթի տվյալներով՝ բախվել է Siai Marchetti 208 երկու ինքնաթիռ. տեղում աշխատում են բժիշկներն ու քննչական մարմինների ներկայացուցիչներ։

Ընդհանուր առմամբ, թռիչքին մասնակցել է չորս ինքնաթիռ։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին։