Լուկաշենկոն ասել է, որ մեր մոլորակի վրա ամեն ինչ հենված է անշահախնդիր մայրական սիրո վրա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական մրցանակներ է հանձնել երկրի ամենահաջողակ կանանց, գրում է gazeta.ru-ն:
Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը նշել է, որ միջոցառումը տեղի է ունեցել Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ Անկախության պալատում։
«Բարի ավանդույթի համաձայն՝ գարնանային այս առաջին օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում երկրի ամենահաջողակ կանանց... մեր մոլորակի վրա ամեն ինչ հենված է հենց անշահախնդիր մայրական սիրո, վեհ կանանց սրտերի, նրանց անսպառ էներգիայի վրա »,- ասել է Լուկաշենկոն։










