ՔՊ վարչության նիստում քննարկել են կուսակցությանը վճարվող անդամավճարների հավաքագրման հետ կապված հարցեր

23:37 • 07.03.23

Մարտի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Քննարկվել են Մասիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքների, Կուսակցությանը վճարվող անդամավճարների հավաքագրման հետ կապված և այլ ընթացիկ հարցեր։