Թբիլիսիում ցույցը ցրելու համար հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել

22:40 • 07.03.23

Հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ցույցը ցրելու համար:

Հավաքվածները բողոքում են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ։

Ավելի վաղ հատուկ ջոկատայինները մի քանի անգամ արցունքաբեր գազ էին կիրառել։

«Հատուկ ջոկատայինները կիրառել են ջրցան, նաև արցունքաբեր գազ է կիրառվում ցույցը ցրելու համար»,- հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

Երկրի նախագահը չեղարկել է Նյու Յորքի իր հանդիպումները և ուղերձով կդիմի ժողովրդին։

Այդ մասին հայտնել են Վրաստանի նախագահի նստավայրից