100-ամյա Վահան պապը ծննդյան օրն անցկացրեց Երվանդ Թարվերդյանի հետ (տեսանյութ)

15:25 • 07.03.23

Մոնումենտցի 100-ամյա Վահան պապն ամեն օր արթնանում է՝ պարտաճանաչ գնում դպրոց՝ սիրելի աշխատանքին, ինչպես ինքն է ասում՝ 56 տարի՝ 59 դպրոցում: Իր հետ տանում է քաղցրավենիք, սրճում ուսուցիչների հետ, ավարտում ատաղձագործական աշխատանքները, հետո կա՛մ վերադառնում է տուն, կա՛մ այցելում հարևան-բարեկամներին: Վահան պապի առօրյան տարբեր է ու հագեցած, իսկ հանգստյան օրերին էլ հոբելյարին  շնորհավորելու էր գնացել «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

Դե, եթե ընտանիքից որևէ մեկը կապ ունի որևէ թաղամասի հետ, ապա անհնար է այս քաղաքում ծանոթ չգտնելը. հենց այցելության ժամանակ պարզվեց՝ Երվանդ Թարվերդյանի հայրն ու Վահան պապը հին ծանոթներ են: Հիշողություններով գնում են դեպի անցյալ, վերհիշում անցած գնացած օրերը:

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը մշտապես հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, հետաքրքրվում նրանց խնդիրներով, գրի առնում, որ օր առաջ կարողանա քաղաքացիներին որևէ կերպ օգտակար լինի:

 

Մանրամասները՝ տեսանյութում: